Աֆղանստանի սահմանին Իրանի մաքսավորներն ավելի քան մեկ տոննա թմրանյութ են հայտնաբերել

Թմրանյութերի խմբաքանակը հայտնաբերվել է երկու ավտոցիստեռնների զննության ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոս - Sputnik. Իրանի մաքսային ծառայությունն այսօր թմրանյութերի խոշոր խմբաքանակ է հայտնաբերել Հարավային Խորասան նահանգում՝ Աֆղանստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Իրանի մաքսատան ղեկավարի տեղակալ Ֆարիդա Զուբեյդին։

«Նման քանակությամբ թմրանյութեր Մահիրոյի մաքսատան աշխատակիցները շների օգնությամբ հայտնաբերել են երկու ավտոցիստեռնների զննության ժամանակ»,- ասել է Զուբեյդին, հաղորդում է IRNA-ն:

Նշվում է, որ երկու ավտոցիստեռնների խուզարկության արդյունքում մոտ 1 118 կգ թմրանյութ է հայտնաբերվել: