Գուտերեշը Լվովում կարող է քննարկել պարենային գործարքի մասով ՌԴ-ի դեմ սահմանափակումները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը. Արխիվային լուսանկար
Անտոնիու Գուտերեշը Լվովում կմասնակցի Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Լվովում Թուրքիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ հանդիպմանը կարող է քննարկել ռուսական գյուղմթերքի շուկաներ դուրս գալու հարցը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը:

«Այո, պարենային գործարքի քննարկման համատեքստում դա կարող է բանակցությունների թեմաներից դառնալ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը` պատասխանելով ռուսական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների թեմայի քննարկման հավանականության մասին հարցին:

Նրա խոսքով՝ այդ համատեքստում բանակցությունները ՄԱԿ-ի ու Ռուսաստանի կողմից ընթանում են տարբեր մակարդակներում։
«Անկարան բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հարցի լուծմանը»,-ասել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը օգոստոսի 18-ին Լվովում կմասնակցի Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպմանը:
Ստամբուլում հուլիսի 22-ին բազմակողմ համաձայնագիր է ստորագրվել ՌԴ-ից ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին: Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերումը Սև ծովի երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից: