Ղրիմի Ջանկոյի շրջանում ռազմական պահեստը տուժել է դիվերսիայի հետևանքով. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ղրիմում տեղի ունեցած պայթյունը վնաս է հասցրել մի շարք քաղաքացիական օբյեկտների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ջանկոյ բնակավայրի շրջանում ռազմական նշանակության պահեստը տուժել է դիվերսիայի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ գերատեսչության` Ղրիմի պահեստում գրանցված դեպքը վնաս է հասցրել մի շարք քաղաքացիական օբյեկտների, այդ թվում` ԷՀԳ–ին, էլեկտրակայանին, երկաթգծին և բնակելի տներին։
«Ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Քայլեր են ձեռնարկվում դիվերսիայի հետևանքները վերացնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրդեհ է բռնկվել Ղրիմի Մայսկոյե բնակավայրում գտնվող զորամասում, որտեղ ժամանակավոր զինամթերք է պահվել։ Հրդեհի հետևանքով զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ջանկոյ քաղաքի տրանսֆորմատորների ենթակայանում առավոտյան ժամը 6-ին տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո հրդեհ է բռնկվել տրանսֆորմատորների ենթակայանում։