Իրանի՝ ենթադրյալ անհետ կորած 6 քաղաքացիներից 5-ը Վրաստանում են

Այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը 18 է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի -Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող Իրանի 6 քաղաքացիներից 5-ը գտնվել են, նրանք Վրաստանում են։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ ինձ փոխանցեց, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են»,- գրել է նա։
Կոստանյանը հստակեցրել է, որ այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը կազմում է 18:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորածները ոչ միայն ՀՀ քաղաքացիներ են։ Նախնական տվյալներով նրանց մեջ ԻԻՀ 6 քաղաքացի և ՌԴ 1 քաղաքացի կա։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ներկա պահին չենք հաստատում, որ փլատակների տակ ողջ քաղաքացի կա. ԱԻ նախարար