Ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

Երևան
Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է օգտվել Իսակով-Մ5 ճանապարհի խաչմերուկի հետադարձից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց կառուցվող ճանապարհահատվածում նախատեսվում է փոխարինել դեռևս խորհրդային տարիներից շահագործվող կոմունիկացիոն ենթակառուցվածքներ, ինչն ինքնին ժամանակատար ու տեխնիկապես բարդ գործընթաց է: Այդ, ինչպես նաև ճանապարհաշինական մյուս աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի: Չնայած բարդություններին` արվելու է հնարավորը աշխատանքները առավելագույն սեղմ ժամկետում իրականացնելու համար և խնդրում ենք հարցին ըմբռնումով մոտենալ»,– ասված է հաղորդագրությունում:
Ապամոնտաժվելու է Երևանի Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա անցումը
Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է օգտվել Իսակով-Մ5 ճանապարհի խաչմերուկի հետադարձից, որից հետո աջ շրջադարձով թեքվել դեպի Ա. Բաբաջանյան փողոց:
Քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն. Սաֆարյանը` Երևանի անօրինական կայանատեղիների մասին