ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Վրաստանի արտգործնախարարությունը ցավակցել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում մահացածների ընտանիքներին և հարազատներին։
«Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին և այս դժվարին պահին մեր համերաշխությունն ենք հայտնում հայ բարեկամներին», - ասվում է Վրաստանի ԱԳՆ–ի` Twitter–ում հրապարակված հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։Պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ–ներում բուժումը շարունակում է 21 տուժած։