«Սուրմալուի» պայթյունից հետո տարբեր ԲԿ–ներում բուժումը շարունակում է 13 տուժած

Հիվանդանոց. արխիվային լուսանկար
Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
«99–տոկոսանոց փաստ է». ՀՀ ԱԻ նախարարը հերքում է ահաբեկչության վարկածը