«Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորածների ցանկում 1 անուն էլ ավելացավ

ԱԻՆ հրապարակած վերջին տվյալներով՝ «Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 19 քաղաքացի, այդ թվում՝ մեկ իրանցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik․ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով անհետ կորած համարվողների ցանկում ևս մեկ անուն ավելացավ՝ նա 25-ամյա Մելինե Տալոյանն է։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած վերջին տվյալներով՝ այս պահին անհետ կորածների թիվը 19-ն է։ Նրանց թվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության մեկ քաղաքացի։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 19 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ–ներում բուժումը շարունակում է 13 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
«99–տոկոսանոց փաստ է». ՀՀ ԱԻ նախարարը հերքում է ահաբեկչության վարկածը