ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի առիթով ցավակցություն է հայտնել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգության հետևանքով»,– գրել է Քըլըչը Twetter-ի իր պաշտոնական էջում։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։Պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ–ներում բուժումը շարունակում է 21 տուժած։