Սուրեն Պապիկյանը ՌԴ-ում ծանոթացել է ռազմարդյունաբերության նորագույն նմուշների

Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն
ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարը ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր է քննարկել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ սուրեն Պապիկյանը և լուսանկարներ հրապարակել։
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին:
Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն
Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: