ՌԴ ԴԺ փոխնախագահը Հակոբ Արշակյանին ցավակցել է «Սուրմալուի» պայթյունի կապակցությամբ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքը պայթյունից հետո
Յուրի Վորոբյովը զորակցություն է հայտնել պայթյունից մահացածների հարազատներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ ցավակցել է Հայաստանի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին։
«Յուրի Վորոբյովը զորակցություն է հայտնել զոհերի հարազատներին և բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում»,– ասված է ցավակցական նամակում:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 19 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 13 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։