ՌԴ ավիացիան Խարկովի մարզում Լեհաստանի և Գերմանիայի ավելի քան 100 վարձկանի է վերացրել․ ՊՆ

ՌԴ ՊՆ-ում ներկայացրել են Ուկրաինայում հատուկ գործողության մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսական ավիացիան Խարկովի մարզում Լեհաստանից ու Գերմանիայից գնացած ավելի քան 100 վարձկանի է ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զենքով խոցվել է Խարկովի մարզի Զոլոչև բնակավայրի շրջանում օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետը։ Ոչնչացվել է 100-ից ավելի զինյալ, վիրավորվել 50-ից ավելին Լեհաստանից, ինչպես նաև Գերմանիայից», - նշել են ՌԴ ՊՆ-ում։
Բացի այդ, ռուսական ավիացիան Դնեպրոպետրովսկի մարզում ոչնչացրել է երկու էլեկտրակայան։
ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Խարկովի մարզի Ուդի քաղաքը․ ՊՆ
ՊՆ-ում նշել են, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի հարվածի հետևանքով Խերսոնի մարզի Բելոգորկա ու Լոզովոյե բնակավայրերի շրջաններում ուկրաինական զինվորականների 63-րդ մեխանիզացված բրիգադի մարտական դիրքերի ուղղությամբ 105-րդ ու 107-րդ գումարտակների կորուստները կազմել են ավելի քան 160 մարդ:
Հաղորդվում է նաև, որ ՌԴ ՌՕՈւ-ն մեկ օրվա ընթացքում բարձր ճշգրտությամբ հարվածներով ԴԺՀ Ուգլեդար, Վոդյանոյե ու Դոբրովոլյե բնակավայրերի շրջանում ոչնչացրել է ավելի քան 260 ազգայնականների։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 173-րդ օրը։