Քիչ առաջ «Սուրմալուում» փլատակների տակից ձայն է լսվել. քաղաքացուն փորձում են դուրս բերել

Այս պահին դեռևս տեղեկություն չկա` նա կին է, թե տղամարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից ևս մեկ քաղաքացու կարող են դուրս բերել, որը ողջ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Ձայն է լսվել, այժմ փորձում են քաղաքացուն դուրս բերել այնտեղից։ Այս պահին դեռևս տեղեկություն չկա` նա կին է, թե տղամարդ»,- նշեց Կոստանյանը։
Ոչ մի դադար սկզբունքով ենք աշխատում. ԱԻ փոխնախարարը` «Սուրմալուի» աշխատանքների մասին
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհվել է 7 քաղաքացի։ 21 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։