Փրկարարները փլատակներից ևս մեկ դի են դուրս բերել. զոհերի թիվը 8 է

«Սումալու» ԱԿ–ն պայթյունից հետո
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի -Sputnik. Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը ևս մեկով ավելացավ և դարձավ 8։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 8 զոհ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,–գրել է նա։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։ Անհետ կորած է համարվում 23 մարդ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ներկա պահին չենք հաստատում, որ փլատակների տակ ողջ քաղաքացի կա. ԱԻ նախարար