ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Ամերիկյան «Pfizer» դեղագործական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան, որը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չորս անգամ, վարակվել է կովիդով։ Այս մասին Նա հայտնել Է Twitter-ի իր էջում ։
«Կցանկանայի տեղեկացնել, որ կորոնավիրուսի իր թեստի պատասխանը դրական է։ Ուրախ եմ, որ Pfizer-BioNTech պատվաստանյութի չորս չափաբաժին եմ ստացել, ինձ լավ եմ զգում, շատ թույլ արտահայտված ախտանիշներ ունեմ», - գրել է Բուրլան։
Հաղորդվում է, որ նա ինքնամեկուսացվել է և սկսել է ընդունել Paxlovid դեղամիջոցը։