Պայթյունի հետևանքով Շենգավիթ և Կենտրոն համայնքներում օդի աղտոտվածությունն ավելացել է

Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում
Փոշու կոնցենտրացիան Շենգավիթում գերազանցել է համապատասխան ցուցանիշները 4.2 անգամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Երևանի Շենգավիթ և Կենտրոն համայնքներում: Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։
Նշվում է, որ Շենգավիթ համայնքի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ցուցանիշները 4.2 անգամ:
Իսկ Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Սակայն փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ, իսկ ազոտի երկօպքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ։
Ամուսինս մտածել է` երկրաշարժ է. ի՞նչ են պատմում «Սուրմալուի» վաճառականները
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 17 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։