ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների՝ Զապորոժիեի ԱԷԿ այցի մանրամասները մշակվում են. Պոլյանսկի

Զապորոժիեի ԱԷԿ-ը. Արխիվային լուսանկար
Ուկրաինացի զինվորականները կրկին ծանր հրետանիով հարվածներ են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների այցի մանրամասները մշակվում են Մոսկվայի և Կիևի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 15-ին ուկրաինացի զինվորականները կրկին ծանր հրետանիով հարվածներ են հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ի շրջանին:

«Մենք հենց սկզբից կողմ ենք եղել այսպիսի այցին։ Ելնելով այն տեղեկատվությունից, որը ես ունեմ, այժմ ռուսական և ուկրաինական կողմերի հետ մշակվում են տեխնիկական դետալները»,-

ասել է Պոլյանսկին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ Կայանում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։