Լուկաշենկոն ցավակցական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. Արխիվային լուսանկար
Ցավակցական տեքստում նշվում է, որ Լուկաշենկոն խորապես ցնցված է ողբերգական պայթյունի մասին լուրից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի -Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
«Բելառուսի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, հարգարժան Վահագն Խաչատուրյան և զոհվածների հարազատներին ու մերձավորների։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - ասված Է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 7 է, տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։ Անհետ կորած է համարվում 23 մարդ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։