Իրանի դեսպանությունը ցավակցել է «Սուրմալուի» պայթյունի կապակցությամբ

Հայաստանի և Իրանի դրոշներ
Անհետ կորածների ցուցակում 17 մարդ կա, որոնցից մեկը Իրանի քաղաքացի է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Կիսում ենք ողբերգական ցավը զոհվածների ընտանիքների հետ, համբերություն ենք մաղթում նրանց, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում», - ասված է Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 17 քաղաքացի անհետ կորած է համարվում, որոնցից մեկը Իրանի քաղաքացի է: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 13 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։