Հայ պատանի բռնցքամարտիկները Թուրքիայում հաղթել են ադրբեջանցի մրցակիցներին. տեսանյութ

Համեստ Աֆրիկյան
Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում 20 ներկայացուցիչ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչներ Վահրամ Դովլաթբեկյանն ու Համեստ Աֆրիկյանը Թուրքիայում ընթացող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում հաղթել են ադրբեջանցի մրցակիցներին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը առաջին և երրորդ ռաունդներում նոկդաունի է ենթարկել ադրբեջանցի Սամա Մուստաֆաևային և հաղթել 5։0 հաշվով։
Նույնքան համոզիչ հաղթանակ է տարել Վահրամ Դովլաթբեկյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-21-ը Թուրքիայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 15 տղաներ և 5 աղջիկներ:
Սերյոժա Բարսեղյանը դարձել է Եվրոպայի ծանրամարտի մինչև 15 տարեկանների առաջնության չեմպիոն