Մի շարք դեսպանություններ ցավակցել են «Սուրմալուի» պայթյունի կապակցությամբ

«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո
Ավելի վաղ ցավակցություն էր հայտնել նաև Ռուսաստանի դեսպանությունը, ինչպես նաև Վրաստանի և Կիպրոսի ԱԳՆ-ները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Չինաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի դեսպանությունները ցավակցություն են հայտնել Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Դեսպանատունը ցավակցություն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացածների և տուժածների ընտանիքներին», - ասված է Չինաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ։
Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում էլ ընդգծել են, որ արտակարգ իրավիճակների նախարարության և իրավիճակին արագ արձագանքած այլ կառույցների ջանքերը գովեստի են արժանի:
«Կիսում ենք կորստի ցավը և մեր զորակցությունը հայտնում իրենց կորուստը սգացողներին»,- նշել են ԱՄՆ դեսպանատանը:
Ցավակցական ուղերձ է հղել նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը։
«Մեր սրտագին ցավակցությունն ենք հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի զոհերի բոլոր հարազատներին ու մտերիմներին։ Խորապես ցավում ենք և բոլոր վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ցավակցություն էր հայտնել նաև Ռուսաստանի դեսպանատունը, ինչպես նաև Վրաստանի և Կիպրոսի ԱԳՆ-ները:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 18 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ–ներում բուժումը շարունակում է 13 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
«99–տոկոսանոց փաստ է». ՀՀ ԱԻ նախարարը հերքում է ահաբեկչության վարկածը