«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 14-ամյա աղջիկ է տուժել

Պայթյունի վայրում
Նա վնասվածքներ ունի կրծքավանդակի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ։
Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Ունի վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստանում է համապատասխան բուժօգնություն»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի:
Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 61-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում: