«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան

Տեղում աշխատում են բժիշկներն ու փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով շինություն է փլուզվել։ Sputnik Արմենիային ականատեսներից մեկը հաղորդել է, որ փլվածքների տակ մնացել են մարդիկ, որոնք մինչ այդ կանգնած էին պատի մոտ։ Նրանց կոնկրետ թիվը հայտնի չէ։
Ենթադրաբար՝ պայթյունը տեղի է ունեցել հրավառության նյութերի խանութում։ Տեղում աշխատում են բժիշկներն ու փրկարարները։
Հայաստանի առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ այս պահին տուժածների թիվ չեն կարող հայտնել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։
1 / 20

Հրդեհ «Սուրմալու» առևտրի կենտրոնում

2 / 20

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո

3 / 20

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո

4 / 20

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո

5 / 20

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան

6 / 20

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժածներից մեկը

7 / 20

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան

8 / 20

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժածներից մեկը

9 / 20

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան

10 / 20

Փլատակներ ու ծուխ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո

11 / 20

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից շենք է փլուզվել. փլատակների տակ մարդիկ կան

12 / 20

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո

13 / 20

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո

14 / 20

Ջարդված ու շրջաված ավտոմեքենա պայթյունի վայրում

15 / 20

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո հրդեհ է բռնկվել

16 / 20

Փրկարարները դեպքի վայրում

17 / 20

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո

18 / 20

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո

19 / 20

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո

20 / 20

Արևը ծխի մեջից