«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից կա մեկ զոհ ու 20 տուժած. նախնական տվյալներ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից կա մեկ զոհ ու 20 տուժած
Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 20 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և քսան տուժած։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Պայթյունի հետևանքով շինություն է փլուզվել։ Sputnik Արմենիային ականատեսներից մեկը հաղորդել է, որ փլվածքների տակ մնացել են մարդիկ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պետական պահպանության ծառայության ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 20 մարտական հաշվարկ։