«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից հայտնաբերվեց ևս մեկ քաղաքացու դի

Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 61-ի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից հայտնաբերվեց ևս մեկ քաղաքացու դի։ Այս պահին զոհերի թիվը երեքն է, լուրը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ ԱԻՆ-ից։
Մահացածը կին է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կա 2 զոհ, 61 տուժած։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն մինչ այս երկուս էր:
Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 61-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում: