ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությոնը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։