ՌԴ դեսպանատունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»–ի պայթյունից տուժածների հարազատներին

Հայաստանում ՌԴ դեսպանատունը. Արխիվային լուսանկար
Պայթյունից տուժածների մեջ ՌԴ քաղաքացիների մասին տեղեկություններ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik․ ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Խորին ցավակցություն ենք հայտնում այսօր կեսօրին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,– ասված է դիվանագիտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։
Մինչ այդ ՌԴ դեսպանատունը հայտնել էր, որ պայթյունից տուժածների մեջ ՌԴ քաղաքացիների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ 3 է:
Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը անցել է 60-ից:
Այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որին հրդեհ է հաջորդել։