Մակեևկայում տղամարդը զոհվել է ուկրաինական զորքերի գնդակոծման հետևանքով

Գնդակոծության հետևանքներ Դոնեցկում. Արխիվային լուսանկար
ԴԺՀ-ի պաշտպանության շտաբը հայտնել է ուկրաինական զորքերի կողմից Մակեևկայի գնդակոծման ժամանակ խաղաղ բնակչի զոհվելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Խաղաղ բնակիչը զոհվել է ուկրաինական զորքերի կողմից Մակեևկայի գնդակոծության հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը:
«Ուկրաինայի զինված խմբավորումները Մակեևկայում խաղաղ բնակչի են սպանել։ Ցիգարելիի նրբանցքում Մակեևկայի Չերվոնոգվարդեյսկի շրջանի գնդակոծության ժամանակ 1962 թվականին ծնված տղամարդ է մահացել»,-նշված է Telegram-ալիքում հրապարակված շտաբի հաղորդագրության մեջ:
Զապորոժեի ԱԷԿ-ը հերթական գնդակոծությունից հետո աշխատում է սովորական ռեժիմով
Մակեևկան Դոնեցկի արբանյակային քաղաք է, հյուսիս-արևելքից սահմանակից է ԴԺՀ-ի մայրաքաղաքին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 172-րդ օրը։