«Սուրմալու» ԱԿ-ում պայթյունից մահացածը 40-45 տարեկան տղամարդ է

Պայթյունի վայրում
ԱԻ նախարարը հայտնեց, որ փլատակների տակից քիչ առաջ 2 կնոջ են հանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածը 40-45 տարեկան տղամարդ է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով` հայտնի չէ, թե մահացածն այցելու էր, թե վաճառող։ Վիրավորները, ըստ նախարարի, մոտ 30-ն են։
«Նոր երկու կնոջ՝ երկու քույր էին, կարողացանք փլատակների տակից դուրս բերել։ Նրանք բավականին ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց։ Մինչ այդ էլի տեղափոխվածներ կային, նաև իրենց ոտքով են գնացել հիվանդանոց»,- ասաց Փամբուխչյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որին հրդեհ է հաջորդել։ Նշվում է 34 տուժածի ու մեկ զոհի մասին։