ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Հրավառ նյութերը շատ են, ամեն րոպե նոր օջախներ են առաջանում. օպերատիվ իրավիճակը բարդ է, 3-րդ աստիճանի բարդություն է։
Լրագրողների հետ զրույցում ասաց ՓԾ տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գասպարյանը անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։
«Պայթյունի հետևանքով ունենք փլուզում, գիտեք, որ կան նաև տուժածներ և մեկ զոհ։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, զուգահեռ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ծավալը և մասշտաբները մեծ են»,- ասաց Գասպարյանը։
Նրա խոսքով` կային նաև ծխարահված ԱԻ աշխատակիցներ, որոնք տեղում ստացել են բուժօգնություն և վերադարձել ծառայության։
ԱԻՆ-ի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնեց, որ աշխատանքներին ներգրավված է 22 մարտական հաշվարկ 2 ավտոսանդուղք, 1 ԳԾՊԾ օղակ, ՀՆՓԱԻԿ 7 փրկարարական ջոկատ, ԵՓՎ ՀՓԱԿ, ԲԱՎ, ՀԱԲ ՃԿԱԿ ՕԽ-ները, մոտ 155 հրշեջ- փրկարար և 50 փրկարար։ Աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 14 ջրատար 8 բեռնատար և 3 տրակտոր։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի 14 ջրատար, 8 բեռնատար և 3 տրակտոր։
Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացնում են, որ ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի: Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում: Կա 1 զոհ: