«Հաղթական սկիզբ». Մխիթարյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց «Ինտերում»

Հենրիխ Մխիթարյան. Արխիվային լուսանկար
Սիմոնե Ինձագիի սաները արտագնա խաղում հաղթել են սերիայի նորեկ «Լեչեին»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Միլանի «Ինտերի» կազմում: A սերիայի առաջին տուրում հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին: Սիմոնե Ինձագիի սաները արտագնա խաղում հաղթել են սերիայի նորեկ «Լեչեին»:
«Հաղթական սկիզբ»․ այսպես է Մխիթարյանը մեկնաբանել իր նորամուտը Միլանի ակումբ՝ լուսանկար հրապարակելով Twitter-ում։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին հայտնի էր դարձել, որ հայ ֆուտբոլիստը խաղալու է Միլանի «Ինտերում»: 33-ամյա Մխիթարյանը միացել է «սև-կապույտների» ակումբին ազատ գործակալի կարգավիճակով։
Նախորդ թիմի՝ «Ռոմայի» կազմում Հենրիխ Մխիթարյանը անցած մրցաշրջանում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Հայաստանի հավաքականի նախկին ավագը հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում։ «Ռոմայի» կազմում Մխիթարյանը մասնակցել է 117 հանդիպման, դարձել 29 գոլի հեղինակ։