ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 13-ին, ժամը 19։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Մ-2 ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Toyota Jeep» (վարորդ՝ Կ․ Ն․, ծնված 1986 թ․) «Nissan Teana» (վարորդ՝ Ն․ Մ․, ծնված 1989 թ․) և «Mercedes C 180» (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Toyota Jeep» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա․ Մ․-ը (ծնված 2015 թ.), Ա․ Մ․-ը (ծնված 1993 թ.) տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Գ․-ին (ծնված 1958 թ.) մոտեցրել են քաղաքացիական ավտոմեքենային, տուժածը տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են վերջինիս մահը։