ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո ժամը 14։00-15։30-ն ընկած ժամանակահատվախում «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 13 տուժած:
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԲԿ–ի ընդունարանի վարիչ Արմինե Սանամյանը։
««Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 13 տուժած անձ, նրանցի մեկը բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն իսկ մահացած վիճակում, 40-45 տարեկան արական սեռի անձ: 12 տուժածները հոսպիտալացվել են, նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել են անհրաժեշտ կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտություններ, նեղ-մասնագետների խորհրդատվություն: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են տարբեր բաժանմուքններում, ընդհանուր առմամբ բոլորի վիճակը գնահատվում է բավարար, որոշների վիճակը միջին ծանրության է»,– հայտնեց Սանամյանը։
Այս պահին հիվանդանոց ընդունված 13 տուժածներից ոչ ոք դեռ դուրս չի գրվել։ «Էրեբունի» ընդունվածների թվում անչափահասներ չկան։
Արմինե Սանամյանը հայտնեց նաև, որ հիվանդանոցն այս պահին աշխատում է հատուկ ռեժիմով։ Նոր սպասվող տուժածների տեղափոխման մասին այս պահի դրությամբ «Էրեբունի» ԲԿ–ում տեղեկություններ չունեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որին հրդեհ է հաջորդել։ Նշվում է 51 տուժածի ու մեկ զոհի մասին։