Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրաչյա Փոլադյանը ցավակցություն է հայտնել Ղպտի ուղղափառ եկեղեցու ղեկավար Թավադրոս 2-ին Կահիրեի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ։
«Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Եգիպտոսի ժողովրդին, հատկապես ղպտի եղբայրներին, որոնք տուժել են Իմբաբայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով։ Տասնյակ անմեղ են մարդիկ զոհվել: Մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- նշել է Փոլադյանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Կահիրեի խիտ բնակեցված շրջաններից մեկում՝ Իմբաբայում գտնվող եկեղեցում: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 41 մարդ, ավելի քան 10-ը վիրավոր է:
Եգիպտոսի ՆԳՆ-ի տվյալներով՝ Կահիրեի եկեղեցում հրդեհը ծագել է օդորակիչի բռնկման պատճառով, որը պայմանավորված է էլեկտրալարերի անսարքությամբ: