Եգիպտոսում եկեղեցում հրդեհ է բռնկվել. ավելի քան 40 մարդ է զոհվել

Եկեղեցում հինգ հազար մարդ է եղել։ Հրդեհից հետո հրմշտոց է սկսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Եգիպտոսի եկեղեցիներից մեկում հրդեհի հետևանքով առնվազն 41 մարդ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են Եգիպտոսի Գիզա քաղաքի եկեղեցում հրդեհի հետևանքով առնվազն 35 զոհերի ու 45 տուժածների մասին:

«Եգիպտոսի ղպտիական եկեղեցին, հղում անելով առողջապահության մարմիններին, հաղորդում է, որ Կահիրեի եկեղեցում հրդեհի պատճառով առնվազն 41 մարդ է զոհվել»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ եկեղեցում 5 հազար մարդ էր հավաքվել։ Հրդեհից հետո հրմշտոց է սկսվել։