Ցավակցում եմ Հայաստանի իմ ընկերներին. Ֆրանսիայի նախկին դեսպանը գրառում է արել

Ժոնաթան Լաքոտ. Արխիվային լուսանկար
Ջոնաթան Լաքոտը իր վշտակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի առիթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik․ ՀՀ–ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն անդրադարձել է Երևանում տեղի ունեցած ողբերգական պայթյունին։
«Կուզենայի այսօր Հայաստանի մասին խոսել ավելի հաճելի թեմայով` նրա գեղեցկության, նրա ուրախությունների ու հյուրընկալության մասին։ Բայց այսօր տխուր ենք Երևանում տեղի ունեցած սարսափելի պայթյունի պատճառով։ Ցավակցում եմ Հայաստանի իմ ընկերներին»,– գրել է նախկին դեսպանը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի:
Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 61-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում: