«Ժամանակի հարց է». ԱՄՆ կոնգրեսականը` ՉԹՕ-ների և ինքնաթիռների բախման մասին

ՉԹՕ. Արխիվային լուսանկար
Կոնգրեսականը կարծում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը պետք է հրապարակի ՉԹՕ-ի հետ օդաչուների հանդիպումների մասին իր ունեցած բոլոր վկայությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի -Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Թիմ Բուրչետը հայտարարել է, որ ինքնաթիռների բախումն անհայտ թռչող օբյեկտի «ժամանակի հարց» է: Ամերիկացի քաղաքական գործչի խոսքը փոխանցում է Daily Star-ը։

Բուրչետի կարծիքով ՝ ԱՄՆ-ի կառավարությունը պետք է հրապարակի ՉԹՕ-ների հետ օդաչուների հանդիպումների մասին իր ունեցած բոլոր վկայությունները: Ընդ որում՝ օդաչուները պետք է կանչվեն Կոնգրես ցուցմունք տալու։

57-ամյա քաղաքական գործիչը նաև նշել է, որ Պենտագոնի և NASA-ի կողմից իրականացվող ներկայիս հետազոտությունները բավարար չեն, քանի որ այդտեղ առաջընթացը շատ դանդաղ է:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պենտագոնը բոլոր ոլորտներում անոմալիաների լուծման վարչություն է ստեղծել: Գերատեսչության խնդիրներն են լինելու ռազմական օբյեկտներում, հատուկ գործողությունների անցկացման շրջաններում և օդային տարածքում անհայտ երևույթների ուսումնասիրությունը: