Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Կախովսկայա ՀԷԿ–ին. տուրբիններից մեկն անջատված է

Կախովսկայա ՀԷԿ-ը. Արխիվային լուսանկար
Հրթիռակոծությունն իրականացվել է ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը Խերսոնի մարզում կրկին գնդակոծել են Կախովսկայա ՀԷԿ–ի շրջանը, ընդհանուր առմամբ հրթիռային հարձակումը հետ է մղվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։
«Եղել է հրետակոծություն: Ընդհանուր առմամբ հարձակումը հետ է մղվել, եղել են հարվածներ, բայց դրանք կրիտիկական չեն: Տեղեկությունը ճշտվում է», - ՌԻԱ Նովոստիին ասել է Ստրեմուսովը:
Նա նաև նշել է, որ հրետակոծությունն իրականացվել է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։
ՀԷԿ–ի ղեկավարությունն իր հերթին հայտնում է, որ հրթիռային հարվածներից հետո անջատվել է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի մեկ տուրբինը։
Հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանը և Զապորոժիեի շրջանի Ազովի հատվածը՝ գրավելով այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Խերսոնը, Մելիտոպոլը և Բերդյանսկը և կտրել Ուկրաինան Ազովի ծովից։
Երկու շրջաններում էլ նոր վարչակազմեր են ձևավորվել, հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, վերականգնվում են առևտրային և տրանսպորտային կապերը Ղրիմի հետ։ Տարածաշրջանները հայտարարել են Ռուսաստանի մաս դառնալու ծրագրերի մասին։ Բացի այդ, ութ տարի անց Հյուսիսային Ղրիմի ջրանցքը ապաշրջափակվել է, ջուրը կրկին հոսում է դեպի թերակղզի։
Էներգոդարն ու Զապորոժիեի ԱԷԿ-ը գնդակոծվել են Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից. Ռոգով