Երևանում մոր սպանության մեջ կասկածվում է 17-ամյա որդին

Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության մոտ. Արխիվային լուսանկար
Որդին կասկածվում է իրենց բնակարանում 55-ամյա մորը պարանի միջոցով խեղդամահ անելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերված կնոջ սպանության մեջ կասկածվում է նրա 17-ամյա որդին, հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ քննիչի որոշմամբ քրեական վարույթի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Վ-ն։
Նա կասկածվում է իրենց բնակարանում 55-ամյա մորը պարանի միջոցով խեղդամահ անելու մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի խոհանոցի հատակին հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ռ. Վ.-ի դին:
Սակայն մինչ այդ բնակարանից ինքնասպանություն գործելու մասին ահազանգ էր ստացվել ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: