Երևանում և Արմավիրում քամու հետևանքով շինություններ են վնասվել. ԱԻՆ

Քամու հետևանքները Երևանում. Արխիվային լուսանկար
Փրկարարներն իրականացրել են թիթեղների, գովազդային վահանակների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Երևանում և Արմավիրի մարզում քամու հետևանքով շինություններ են վնասվել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես օգոստոսի 12-ին, ժամը 18։30-ից 21։05-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում, Պտղունք և Մուսալեռ գյուղերում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են թիթեղների, գովազդային վահանակների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն