ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Դաշնակից ուժերն ամբողջությամբ ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պեսկի բնակավայրը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է նաև, որ Կրամատորսկում ոչնչացվել է HIMARS–ի արձակման կայանքը և դրա համար նախատեսված զինամթերքով պահեստը, իսկ Նիկոլաևսկի մարզում ոչնչացվել է ուկրաինական երկու Մի-24 ուղղաթիռ։ 143 շրջաններում վնասվել են նաև 4 հրամանատարական կետեր, կենդանի ուժեր, սպառազինություն և ռազմական տեխնիկաներ։
Խարկովի մարզում բարձր ճշգրտությամբ հրթիռներով և ՀԿՌՀ հարվածներով Ուկրաինայի զինված ուժերի 30-րդ մեխանիզացված բրիգադի ավելի քան 70 զինծառայող է սպանվել, 300–ը` վիրավորվել։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը նաև խոցել են ԴԺՀ-ում 10-րդ Լեռնային գրոհային բրիգադի ժամանակավոր տեղակայման կետը. ոչնչացվել են մինչև 170 ազգայնականներ և 12 միավոր զինտեխնիկա։
Արտեմովսկի շրջանում դաշնակից ուժերի հարձակողական գործողությունների ընթացքում ամբողջությամբ ոչնչացվել են 72-րդ մեքենայացված բրիգադի երկու վաշտ, իսկ Ստարիե Տերնիում՝ ավելի քան 100 ազգայնական և 10 միավոր զինտեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 171-րդ օրը։