ԶՊՄԿ-ն սոցիալական տարբեր ծրագրերում ներդրել է ավելի քան 2.4 միլիարդ դրամ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
ԶՊՄԿ-ն սոցներդրումներ է արել համայնքային զարգացման ծրագրերում, սպորտի և շինարարության ոլորտում, աջակցել սոցիալական խոցելի խմբերին, բուժհաստատություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հունվար-հունիս ամիսներին սոցիալական տարբեր ծրագրերում ներդրել է ավելի քան 2.4 միլիարդ դրամ, հայտնում է ընկերությունը։
Նշվում է նաև, որ այս գումարը համարժեք է խոշոր հարկատուների ցանկի 50 երրորդ հորիզոնականից ներքև գտնվող ընկերությունների վճարած հարկերին։
Ընկերությունը գումար է տրամադրել Կապանի մարզադաշտի հիմնանորոգման, Քաջարանում մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների մեկնարկի, Քաջարանի երեխաների համար ամառային ճամբարի կազմակերպման, համայնքային սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ճանապարհաշինական, կապիտալ վերանորոգման և այլ ծրագրերի իրականացման համար։
Հավելենք, որ ԶՊՄԿ-ն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է ավելի քան 104 մլրդ դրամի հարկեր՝ ավելի քան 3 անգամ գերազանցելով խոշոր հարկատուների ցուցակի հաջորդ ընկերությանը։