Զբոսաշրջիկներից մեկը ծննդաբերել է Էլբրուսում

Էլբրուս
Կնոջը և երեխային ճոպանուղով տեղափոխել են բացատ, որտեղ նրանց սպասել են շտապօգնության աշխատակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Զբոսաշրջիկներից մեկն այսօր ծննդաբերել է Էլբրուսի՝ մոտ 4 հազար մետր բարձրության վրա գտնվող Կարա-Բաշի ճոպանուղու կայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի Էլբրուսի բարձրլեռնային որոնողափրկարարական ջոկատին:
«Մինչ փրկարարների գալը տղան արդեն լույս աշխարհ էր եկել», - ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները կնոջն ու երեխային ճոպանուղով տեղափոխել են Ազաու բացատ, որտեղ նրանց սպասել են շտապօգնության աշխատակիցները։ Ջոկատում նշել են, որ Էլբրուսում նման դեպք չէր եղել։
«Ծննդաբերող կինը ինձ համար թագուհի է». ի՞նչ է պետք իմանալ դուլաների մասին