Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածներ են հասցնում արևմտյան արտադրության կառավարվող արկերով. Ռոգով

Զապորոժիեի ԱԷԿ
Շրջանի վարչակազմի ներկայացուցչի խոսքով` իշխանությունն ապացույցներ ունի, որ հենց կառավարվող արկեր են կիրառվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքը Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածներ է հասցնում արևմտյան արտադրության կառավարվող արկերով։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը։
Ավելի վաղ նա ասել էր, որ ուկրաինական զորքերը գնդակոծել են Զապորոժիեի ԱԷԿ-ը, գնդակոծությունների հետևանքով չի հաջողվել հերթափոխը ժամանակին իրականացնել, տուժածներ չկան: Նրա խոսքով՝ գնդակոծման ժամանակ վնասվել է «Կախովսկայա» ենթակայանի բարձրավոլտ գիծը:
«Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ ԱԷԿ-ի գնդակոծությունն իրականացվում է հենց նույն անգլոսաքսերի արտադրության կառավարվող արկերով։ Իսկ դրանք այնքանով են վտանգավոր, որ կառավարելի են, թռչում են ճիշտ այնտեղ, որտեղ նրանց ուղարկում են»,–ասել է Ռոգովը։
Նա հավելել է` իշխանությունն ապացույցներ ունի, որ հենց այդ տիպի արկեր են կիրառվում, և այդ ապացույցները կներկայացվեն։
Ռոգովի խոսքով` էլեկտրակայանը մեծ վնասներ չի կրել, բայց ուկրաինական գնդակոծությունից հետո արկերից մեկն ընկել Է ԱԷԿ-ում միջուկային թափոնների բետոնե պահեստարանից 10 մետր հեռավորության վրա:
ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները շուտով կայցելեն Զապորոժիեի ԱԷԿ․Նեբենզյա
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական զորքերը մի քանի անգամ փորձել են հարձակվել ատոմակայանի տարածքի վրա։
Օգոստոսի 5-ից հրետակոծությունները հաճախակիացել են։ Օգոստոսի 7-ի գիշերն ուկրաինական ուժերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարված են հասցրել ԶԱԷԿ-ին, բեկորներն ու հրթիռային շարժիչն ընկել են կայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա: Գնդակոծությունից հետո երկու էներգաբլոկներն ամբողջ հզորությամբ չեն աշխատում։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն է հայտնել ԶԱԷԿ-ի հրթիռակոծման կապակցությամբ։
Կիևը փորձում է հարվածել Զապորոժիեի ԱԷԿ-ի բետոնե պահեստներին