Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. 4 կին տեղում մահացել են

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին
Վթարի հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը վնասվածքներով հոսպիտալացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին այսօր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 4 կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 08:45-ի սահմաններում։
Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին
Պարզվել է, որ իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992թ.) վարած «HAVAL H9» և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։ Իսկ վերջինիս 4 ուղևորները տեղում մահացել են։ Նրանք բոլորն Ասկերանից են եղել. Հ. Գ.-ն (ծնված 1971թ., գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970թ., . Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972թ., գ. Այգեստան) և Ս. Ս.-ն (ծնված 1966թ., գ. Այգեստան)։