ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Ուկրաինական զորքերը գնդակոծել են Գորլովկայում գտնվող «Ստիրոլ» քիմիական գործարանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ձեռնարկության տարածքում: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Ուկրոնացիստները գնդակոծել են «Ստիրոլ» գործարանը։ Ձեռնարկության տարածքում հրդեհ է»,- գրել է քաղաքապետը։
Նշենք, որ Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հեռավորության վրա, քաղաքում գործում են «Ստիրոլ» քիմիական կոնցեռնն ու ածխարդյունահանող ձեռնարկությունները: