ՌԴ ԶՈւ զինծառայողները ժամանել են Դիլիջան՝ մասնակցելու «Խաղաղության մարտիկ» մրցույթին

«Խաղաղության մարտիկ». 2021. Արխիվային լուսանկար
Մրցույթին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի ու Բելառուսի զինծառայողները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հավաքականը Բանակային միջազգային խաղերի (ԱրՄԻ-2022) «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլին մասնակցելու համար ժամանել է Հայաստան՝ մրցույթի անցկացման վայր, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ռուս մասնակիցների դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 15-25-ը ՀՀ ԶՈւ զորամասերի և սպորտային համալիրների տարածքում: Բոլոր միջազգային թիմերի տեղակայումը կազմակերպվել է Դիլիջանի վարժարանի տարածքում։

Ծրագրում ներառված են «Աթլետ» ռազմամարզական մրցույթը, մարտական պատրաստության առարկաների «Պրոֆեսիոնալ» և «Դիպուկահարը» մրցույթները, «Էրուդիտ» ինտելեկտուալ և «Կավալեր» տաղանդների գրական-գեղարվեստական և պարային-ստեղծագործական մրցույթները:
Բացի այդ, «Ստեղծագործություն» արտամրցութային անվանակարգի շրջանակներում զինծառայողներն իրենց ունակությունները կցուցադրեն երգերի, պարային համարների կատարման և բանաստեղծությունների ընթերցման ժամանակ։
Մրցույթին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի ու Բելառուսի զինծառայողները: