Պետդեպում անհնար են համարում ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի կարգավիճակի փոփոխությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. Արխիվային լուսանկար
Պետդեպարտամենտի պաշտոնյան պատասխանել է լրագրողների հարցին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում Ռուսաստանի կարգավիճակի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի կարգավիճակը միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության արդյունքում չի փոխվի։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Քիչ հավանական է, որ Ռուսաստանի կարգավիճակը նման կազմակերպություններում արմատապես փոխվի», - հայտնել է նա:
Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանին, Վաշինգտոնի կարծիքով, մեծ մեկուսացում է սպասում դիվանագիտական շրջանակներում: