Փարիզը կողմ է, որ Մոսկվայի հետ երկխոսությունը պահպանվի. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով` կապն անհրաժեշտ է, որպեսզի օգտագործվի բանակցային փուլում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիան կողմ է Ռուսաստանի հետ երկխոսության պահպանմանը։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը։
«Երկխոսության համար կապը (Ռուսաստանի հետ. խմբ ) պետք է պահպանվի, քանի որ դրա կարիքը կլինի, երբ գա բանակցելու ժամանակը... Այսօր մենք դեռ բանակցությունների փուլում չենք», - ասել է Լեժանդրը «France Info» հեռուստաալիքի եթերում:
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն արդեն երկու ամիս չեն քննարկել կուտակված խնդիրները։
Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ-ՌԴ բանակցություններից հետո. Օրբան
Հիշեցնենք` 2021 թվականի վերջին ռուս-ուկրաինական սահմանի լարվածության նոր ալիքի կապակցությամբ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ պատրաստ է միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև։
Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից առաջ նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։
Փարիզում հայտարարել են, որ Մակրոնը մտադիր է շարունակել իր միջնորդական ջանքերը, որպեսզի վերջ դնի ռազմական գործողություններին:
Պարենային ճգնաժամն ավելի երկար կտևի, քան ռուս-ուկրաինական հակամարտությունը. Մակրոն