ՄԱԿ-ը բախվել է հումանիտար օգնության միջոցների ռեկորդային դեֆիցիտի

Աֆրիկյան գյուղում
Մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է 48,7 միլիարդ դոլար, մինչդեռ այս պահին հավաքվել է ընդամենը 15 միլիարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ն այս տարի ամբողջ աշխարհում բախվել է մարդասիրական օգնության ֆինանսավորման ամենամեծ դեֆիցիտին, լրագրողներին ասել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ներկայացուցիչ Յենս Լերկեն։
«Դեֆիցիտը գերազանցում է 33 միլիարդ դոլարը... Սա պատմության մեջ ամենամեծ ճեղքվածքն է»,- ասել է Լերկեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է 48,7 միլիարդ դոլար, մինչդեռ մինչ այժմ հավաքվել է ընդամենը 15 միլիարդ դոլար։
Ինչպես նշել է Լերկեն, մարդասիրական օգնության պահանջը շատ ավելի արագ է ավելանում, քան ֆինանսավորումը:
Միաժամանակ, 15 միլիարդը երբևէ հավաքագրված ամենամեծ գումարն է։
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ այս պահին աշխարհում ամենալուրջ խնդիրները զինված հակամարտություններն ու կլիմայական փոփոխություններն են, ինչի պատճառով ավելի ու ավելի շատ մարդիկ մարդասիրական օգնության կարիք ունեն։